Գալուստ Սահակյանը ցավակցել է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Արման Մանարյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Խորապես վշտացած եմ ռեժիսոր, սցենարիստ, արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի մահվան կապակցությամբ:

Արման Մանարյանը մեր կինոարվեստի այն տաղանդավոր դեմքերից էր, ում անվան հետ է կապվում հայ կինոյի մի հարուստ ժամանակահատված: Նրա գործունեությունը՝ ի դեմս իր նկարահանած եւ իր մասնակցությամբ ստեղծված կինոֆիլմերի, մեր մշակույթի մնայուն էջերից է, էջեր, որոնք նրա նվիրումի, աշխատասիրության ու արվեստի յուրատեսակ ըմբռնումի հիշարժան վկայությունն են:

Ցավակցում եմ Արման Մանարյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին եւ կիսում նրանց վիշտը»:

Տեսանյութեր

Լրահոս