Բաժիններ՝

Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է

Ֆրանսիայում խորհրդարանի թույլտվությամբ երկրում երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը ևս 3 ամսով, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ տվյալ օրենքի ընդունման օգտին քվեարկել է 212 պատգամավոր, դեմ՝ 31-ը:

2015թ. նոյեմբերին արտակարգ միջոցառումների կողմնակիցների թիվն ավելի շատ էր՝ կողմ էր քվեարկել 551 պատգամավոր, 6-ը՝ դեմ, 1 ձեռնպահ:

Անցած շաբաթ արտակարգ դրության մասին օրինագծի երկարաձգմանը հավանության էր արժանացրել նաև երկրի Սենատը՝ հայտարարելով, թե ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «ավելի մեծ է, քան երբևէ»:

Ավելի վաղ Ֆրանսիայի ազգային ժողովը հավանության էր արժանացրել ահաբեկչության համար դատապարտված քաղաքացիներին քաղաքացիությունից զրկելու որոշումը:
Ֆրանսիայում արտակարգ դրության մասին ռեժիմը սահմանվել էր 2015թ. նոյեմբերի 13-ի իրադարձություններից հետո, երբ սպանվեց 130 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս