Բաժիններ՝

Եմենը մարդասիրական աղետի շեմին է

Եմենում մարդասիրական աղետ է հասունանում, որը խորանում է նրանով, որ հակամարտության կողմերը խոչընդոտում են բնակչությանը օգնություն ցուցաբերելուն: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհիդի նիստի ժամանակ, հայտնում է TASS-ը:

«Հիմա՝ հակամարտությունն սկսվելուց գրեթե 1 տարի անց, ինչպես երբևէ, կարևոր է արձագանքել մարդասիրական աղետին, որը ծավալվում է Եմենում»,- ասել է նա:
ՄԱԿ-ի վերջին գնահատականների համաձայն՝ մարդասիրական օգնության կարիք ունի ավելի քան 21 միլիոն մարդ, այսինքն՝ երկրի բնակչության գրեթե 80%-ը: 7,6 մլն մարդ զգում է պարենի սուր պակաս, 14 մլն մարդ զրկված է առողջապահական ոլորտին մատչումից: Ընդ որում՝ 600 բժշկական հաստատություն ավերվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել ռազմական գործողությունների հետևանքով:

Սթիվեն Օ’Բրայենը կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին ազդել հակամարտության կողմերի վրա, որպեսզի նրանցից ստանա երաշխավորություն՝ անվտանգ ու մշտապես մատչում ունենալ երկրի տարբեր մասերին ու ավելի զգալի միջոցներ ձեռնարկել քաղաքացիական անձանց պաշտպանելու համար:

Նա նաև խնդրել է ԱԽ-ին ճնշում գործադրել երկրի հակամարտող կողմերի վրա բանակցությունների վերսկսման նպատակով ու արագ հաստատել կրակի դադարեցման ռեժիմ:

Եմենի զինված հակամարտությունը երկրի իշխանությունների ու շիա ապստամբների միջև սկսվել է 2014 թվականի օգոստոսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս