Բաժիններ՝

Դաղստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է չորսի

Դասղտանի Դերբենտի շրջանի «Ջիմկենտսկի» ճանապարհապարեկային պահակակետում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է արդեն չորսի՝ գիշերը մահացել է ևս մեկ տուժած՝ 60-ամյա Գուլիմատ Ռաբադանովան, հայտնում է LifeNews-ը:
Տարեց կինը պայթյունից հետո գտնվում էր անգիտակից վիճակում, բժիշկներն այդպես էլ չեն կարողացել փրկել նրա կյանքը: Կնոջ գլխուղեղային վնասվածքը չափազանց ծանր էր եղել:

Հիշեցնենք, որ պահակակետում ահաբեկչությունը տեղի էր ունեցել փետրվարի 15-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժ. 9.05-ին:

Իրավապահները կանգնեցրել էին «ՎԱԶ-2109» արծաթավուն մեքենան՝ ստուգման նպատակով, ինչին անմիջապես պայթյուն էր հաջորդել: Պայթյունի պահին դեպքի վայրում գտնվել է նաև ուղևորատար միկրոավտոբուս, որը պայթյունից այրվել է: «ՎԱԶ-2109» մեքենայի տերը պնդում է, որ փետրվարի սկզբին այն վաճառել է շուկայում: Նախնական տեղեկություններով՝ մեքենայի ղեկին եղել է 23-ամյա Թալիբովը, որը գնել էր մեքենան 1 շաբաթ առաջ:

Նախնական տեղեկություններով՝ 4 մարդու կյանք խլած պայթյունի հետևում կանգնած է Աբուդտին Խանմուհամմեդովի ահաբեկչական կազմակերպությունը («Южная»), որի հաշվին կան մի շարք աղմկահարույց հանցագործություններ:

ԴԱԻՇ խմբավորման բջիջն ստանձնել է Դաղստանի ահաբեկչության պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս