Իշխանական համակարգում վերջին շրջանում մի տեսակ անորոշություն է տիրում. armlur.am

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ծրագրում են ՀՀ ընտրական նոր օրենսգրքով ընտրատարածքների բաժանումը երեք անգամ կրճատել: Ներկայումս ընտրատարածքները 41-ն են: Նոր բաժանմամբ Հայաստանի իշխանությունների շրջանում քննարկվող տարբերակներից մեկով առաջարկվում է ընտրատարածքների թիվը դարձնել 14-ը: Ըստ այդ բաժանման՝ ընտրատարածքներից 10-ը պետք է ձեւավորվեն մարզերում` մեկ մարզ-մեկ ընտրատարածք սկզբունքով: Իսկ մայրաքաղաք Երեւանում նախատեսում են ձեւավորել չորս ընտրատարածքները` երկու վարչական շրջանը մեկ ընտրատարածք սկզբունքով:

Ի դեպ, հատկապես իշխանական համակարգում վերջին շրջանում մի տեսակ անորոշություն է տիրում: Բանն այն է, որ քանի դեռ պարզ չէ, թե Հայաստանի իշխանության վերնախավն ինչպիսի ընտրական նոր համակարգ է ցանկանում կիրառության մեջ դնել, ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե իրեն ինչ ճակատագիր է սպասվում, կամ ինքը ինչ պետք է անի՝ իր տեղը պահելու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս