Նոր նախագծով ՃՏՊ-ի դեպքում վարորդները ստիպված չեն լինի սպասել ԱՊՊԱ-ի ներկայացուցիչներին
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել նախագիծ, որով կպարզեցվի ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող համաձայնեցված հայտարարագրի ձևը, դրանում կներառվի առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացվող հայտարարագիրը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դրա արդյունքում պատահարի մասնակիցները պատահարի վայրում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կանոններով սահմանված չափի շրջանակներում կկարողանան առանց ապահովագրական ընկերության համաձայնության լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և հեռանալ պատահարի վայրից, ինչն էլ կնպաստի ԱՊՊԱ պատահարների արդյունքում խցանումների քանակի նվազեցմանը: Այն հնարավորություն կտա բարձրացնել ավտոտրանսպորտային պատահարների արդյունքում համաձայնեցված հայտարարագրի միջոց ով ելակետային տվյալների հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 18-ի նիստի օրակարգում:
Այսպիսով, պատահարի մասնակիցների համար կստեղծվի առանց ապահովագրական ընկերությունների համաձայնությունը ստանալու համաձայնեցված հայտարարագիր լրացնելու և դրանից հետո պատահարի վայրից հեռանալու հնարավորություն՝ առանց ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը սպասելու: Կպարզեցվի պատահարի մասնակից վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով հավաքագրվող ելակետային տվյալների կազմը, հայտարարագրի լրացման հրահանգը: Համաձայնեցված հայտարարագրի ձևում կավելացվեն ապահովագրական ընկերությունների համաձայնությա մբ և առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափերի (որոնք կսահմանվեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կանոններով) լրացման համապատասխան տողերը: