Դորտմունդի «Բորուսիան» նոր համալրում ունի
Դորտմունդի «Բորուսիայի» կազմում այսուհետ հանդես կգա «Օսասունայի» կիսապաշտպան Միկել Մերինոն:
19-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Պայմանագիրն ուժի մեջ կլինի հունիսի 1-ից:
Այս տրանսֆերը «Բորուսիային» արժեցել է 5 միլիոն եվրո:
Մերինոն մինչ մրցաշրջանի ավարտը կշարունակի հանդես գալ «Օսասունայի» կազմում։
Սիրարփի Աղաբաբյան