Բաժիններ՝

Պարտադիր է, արդյո՞ք, ամեն կիրակի Սուրբ Պատարագին մասնակցելը

– Պարտադիր է, արդյո՞ք, ամեն կիրակի Սուրբ Պատարագին մասնակցելը:

– Հիսուս ասաց` «սովորեք Ինձանից, որովհետև հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11: 29): Ինչպե՞ս պիտի կարողանանք այդ հեզությունը և խոնարհությունն ունենալ, եթե ոչ` Հեզին և Խոնարհին, Սրբին և Անարատին մեր մեջ ունենալով: Տիրոջ Մարմինն ու Արյունը ճաշակելով` Աստծու հնազանդությունն ենք ճաշակում` այն մեր մեջ ընդունելով: Այս առիթով ասեմ, որ Ս. Պատարագի խորհուրդը ազգային մշակույթի մաս է կազմում: Այսօր ցավով եմ նկատում, որ թեև եկեղեցում շատ մարդ կա, մինչդեռ կան մարդիկ, ովքեր իրենց հայ են համարում, բայց Ս. Պատարագին չեն մասնակցում: Տիրոջ Մարմնի և Արյան հաղորդության շնորհիվ մենք կկարողանանք իմաստություն ունենալ` հասկանալ Նրա խոնարհության չափը: Դավիթ մարգարեն այս մասին ասում է, որ Աստծուն հաճելի պատարագը սուրբ սիրտն է և խոնարհ հոգին, և Աստված այն չի արհամարհում (տե՛ս՝ Սաղ. 50: 19): Նաև Սողոմոն իմաստունն է ասում. «Տերը հակառակ է ամբարտավաններին, Նա շնորհ է տալիս խոնարհներին» (Առակ. 3: 34):

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս