Բաժիններ՝

Ինչպես է Դաղստանում ահաբեկչությունից վիրավոր աղջիկը կրակից դուրս բերում ծանր վիրավոր հորը՝ փրկելով վերջինիս կյանքը

Դաղստանի Դերբենտի շրջանի ոստիկանության անցակետի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից տուժած 18-ամյա Ռաիսա Կ-ն կարողացել է կրակից դուրս բերել ծանր վիրավոր հորը: Կադրերում երևում է, թե ինչպես է աղջիկը փորձում հորը քաշելով հեռացնել կրակից: Շուտով նրան օգնության են շտապում երկու տղամարդ, որոնք կարողանում են տղամարդուն հասցնել պայթունի վայրից անվտանգ հեռավորության վրա, հայտնում է LifeNews-ը:

«54-ամյա Նազիմ Կադիևն ու նրա դուստրը հոսպիտալացվել են, տղամարդու վիճակը ծանր է, նրա ոտքը անդամահատել են, դուստրն ստացել է դեմքի ու ձեռքերի դաստակների այրվածքներ»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

Հիշեցնենք, որ Դերբենտում ահաբեկչությունը տեղի է ունեցել այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժ. 9:05-ին: Իրավապահները կանգնեցրել էին «ՎԱԶ-2109» արծաթավուն մեքենան՝ ստուգման նպատակով, ինչին անմիջապես պայթյուն էր հաջորդել: Պայթյունի պահին դեպքի վայրում գտնվել է նաև ուղևորատար միկրոավտոբուս, որը պայթյունից այրվել է: Դեպքի վայր էին մեկնել նաև ԱԻՆ-ի աշխատակիցները՝ հրդեհը մարելու համար:
«ՎԱԶ-2109» մեքենայի տերը պնդում է, որ փետրվարի սկզբին այն վաճառել է շուկայում: Ներկայում տղամարդը վկայություններ է տալիս ոստիկանությունում: Նախնական տեղեկություններով՝ մեքենայի ղեկին եղել է 23-ամյա Ա. Թալիբովը, ով գնել էր մեքենան 1 շաբաթ առաջ:

Նախնական տեղեկություններով՝ 2 մարդու կյանք խլած պայթյունի հետևում կանգնած է Աբուդտին Խանմուհամմեդովի ահաբեկչական կազմակերպությունը («Южная»), որի հաշվին կան մի շարք աղմկահարույց հանցագործություններ:

Հաղորդվում է, որ ԴԱԻՇ խմբավորման բջիջն ստանձնել է Դաղստանի Դերբենտի շրջանի ոստիկանության հսկիչ-անցակետի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:

https://www.youtube.com/watch?v=MmHy9p1N4pc

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս