Բաժիններ՝

ԵՄ-ը պայմանավորվել է Բելառուսի նկատմամբ նոր քաղաքականության մասին. Շտայնմայեր

Եվրամիությունը պայմանավորվել է Բելառուսի նկատմամբ նոր քաղաքականության մասին, պատժամիջոցները կարող են հանվել, այսօր Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Լավ նորությունն այն է, որ մենք Եվրոպայում, ԵՄ-ում պայմանավորվել ենք ապագայում Բելառուսի հետ նոր փոխհարաբերության վերաբերյալ: Այնտեղ փոփոխություն է տեղի ունեցել: Երեկ Բելառուսի ԱԳՆ ղեկավարը Մյունխենում դարձյալ հաստատել է իմ հետ զրույցում, որ այնտեղ էլ են ցանկանում ԵՄ-ի հետ այլ քաղաքականություն»,- ասել է Շտայնմայերը՝ հավելելով, թե «քաղբանտարկյալների ազատազրկումից հետո, որոնց մենք տեսանք և հետևեցինք, ու որոնց ազատ արձակումը մենք պնդում էինք, հիմա, դրա հետ կապված, կարող են չեղյալ հայտարարվել պատժամիջոցները»:

«Հուսով եմ՝ դա կհանգեցնի Բելառուսի նկատմամբ ավելի հագեցած քաղաքականության»,- ասել է գերմանացի նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս