Բաժիններ՝

«Մենք ձգտում ենք տարվա մարդ դարձնել հայ հրամանատարին». Սեյրան Օհանյան

Հայկական բանակի ղեկավարությունը 2016թ. իր գործունեությունը պետք է ձևավորի անցած տարիների ձեռքբերումների, բանակի դիրքերի ամրապնդման հիմքի վրա: Հայաստանի խաղաղապահ բրիգադի զորամասում ՀՀ ԶՈՒ-ում ուսումնական տարվա կապակցությամբ հանդիսավոր միտինգի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Իզուր չէ, որ մենք տարին հայտարարել ենք հրամանատարական անձնակազմի պատրաստության տարի: Մենք այս ամենն իրականացնելու ենք «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսի ներքո: Մենք այս ընթացքում մեծ աշխատանք ենք կատարել մեր բանակի վարկի բարձրացման համար, ձեռք ենք բերել մեր ժողովրդի վստահությունը: Այսօր մեր զինվորները, ինչպես Արցախի ազատամարտի ժամանակ, հերոսություն են կատարում առաջին գծում: Եվ կարծում եմ, որ առաջին գծում կատարած հերոսությունը թույլ է տալիս ասել, որ մենք առաջին հերթին խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում մեր սահմաններին: Հենց այդ փորձն է, որը մեզ հնարավորություն է տալիս հաջողություններ ունենալ երկրագնդի տարբեր հատվածներում, ապացուցել աշխարհի առաջատար բանակներին, որ մենք նրանցից ոչնչով չենք տարբերվում»,- նշեց Օհանյանը:

Նա ընդգծեց, որ 2015թ. բազմաթիվ անգամ հնչել է այն միտքը, որ տարվա մարդը հայ զինվորն է: «Իզուր չէ, որ 2016թ. համար, հայտարարելով հրամանատարական կազմի պատրաստության տարի, մենք ձգտում ենք տարվա մարդ դարձնել հայ հրամանատարին, ում գիտելիքների, խելացի ղեկավարման, առաջադրանքի հայեցակարգի իրականացման, փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու կարողության, խելացի պաշտպանության իրականացման շնորհիվ մենք կարող ենք առաջատար բանակների շարքը համալրել, նրանցից հետ չմնալ և ապահովել հայ ժողովրդի խաղաղ արարումը»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս