«Յուվենտուսը» տարավ իր 15-րդ անընդմեջ հաղթանակը և մրցաշրջանում առաջին անգամ գլխավորեց աղյուսակը
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին մեկնաբանել է «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0), որից հետո թուրինյան ակումբը առաջին անգամ մրցաշրջանում գլխավորեց Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
«Սա հավասար խաղ էր, որում ելքը կարող էր որոշել մեկ պահը: Շնորհակալություն տղաներին խաղի և համբերատարության համար:
Մենք ստիպված էինք շատ բարձր տեմպով խաղալ, քանի որ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Իգուաինը, Կալիեխոնը, Ինսինիեն, Ալլանը և Համշիկը, կարող են բազում պրոբլեմներ ստեղծել: Բայց բացի առաջին խաղակեսի պահից, երբ փրկեց Բոնուչին, մենք «Նապոլիին» շատ քիչ բան թույլ տվեցինք:
Մեր նպատակը մեր աչքերի առջև է, բայց շատ դժվար է լինելու. առջևում դեռ 13 տուր կա: «Նապոլին» ապացուցել է, որ ինքը շատ լավն է ինչպես անհատական, այնպես էլ թիմային պլանում»,- ասել է Ալլեգրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը