«Սիրելի Ֆրանցիսկոս պապ» գիրքը կներկայացնի Հռոմի պապին ուղղված երեխաների հարցերն ու դրանց պատասխանները

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի մեկին կներկայացնի նոր գիրք, որը կներառի աշխարհի տարբեր ծայրերի երեխաներից իրեն ուղղված նամակներում տեղ գտած հարցերն ու դրանց պատասխանները: Գրքում տեղ կգտնեն նաև երեխաների նկարազարդումները: «Սիրելի Ֆրանցիսկոս պապ» անվանումով գիրքը արտահայտում է դ եռահաս կաթոլիկների անհանգստություններն ու հարցադրումները, որոնց պապն առաջարկում է պատասախանների խորություն, ինչից նույնիսկ ոչ հավատացյալները կարող են դասեր քաղել: Այս մասին տեղեկացնում է Quartz-ը:

Ահա այդպիսի մի քանի հարցադրում ու դրանց պատասխանները:

«Կարող է իմ ոչ կաթոլիկ պապիկը, ով ունակ չէ վատ արարքի, գնալ դրախտ, երբ մահանա» հարցին, որը տվել է չինացի 13-ամյա Իվանը, Հռոմի պապը պատասխանել է. «Հիսուսը ցանկանում է, որ մենք բոլորս գնանք դրախտ»:

«Եթե Աստված սիրում է մեզ այդքան շատ և չի ցանկանում, որ մենք տառապենք, ինչու նա դեռ չի հաղթել սատանային». պերուացի 9-ամյա Ալեխանդրան է հարցրել: Այս հարցին էլ Ֆրանցիսկոս պապը պատասխանել է հետևյալ կերպ. «Սատանան նման է վիշապի, որը շարժում է իր պոչը մահից հետո»:

«Ինչու է Աստված ստեղծել մեզ` իմանալով, որ մենք պետք է մեղանչենք նրա դեմ». Հարցրել է Մաքսիմուսը` 10 տարեկան, Սինգապուրից: Պապի պատասխանը. «Աստված մեզ տվել է ազատություն, ինչը նշանակում է նաև մեղքն ընտրելու ազատություն»:

Կանադացի 8-ամյա Ռայանը հարցրել է. «Ինչ արեց Աստված մինչ աշխարհը ստեղծելը», որին ի պատասխան պապը ասել է. «Նա սիրեց»:

Սիրգապուրցի 8-ամյա Ֆայթին հետաքրքրել է, թե ինչու է Հռոմի պապը կրում գլխարկ, իսկ պապն ասել է, որ այն եպիսկոպոս լինելու խորհրդանիշ է:

«Ինչու այլևս չկան շատ հրաշքներ»,- հարցրել է պերուացի 9-ամյա Ժուակինը: «Դա ճիշտ չէ»,-պատասխանել է Հռոմի պապը:

«Կարող է աշխարհը լինել առաջվա պես»,-հարցրել է 10-ամյա Մոհամեդը Սիրիայից, իսկ պապը պատասխանել է. «Ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս