Շատ շնորհակալ եմ Սուրենին, որ ինձ նման նվեր է պարգևել. Life.panorama.am
Սուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ը, Սուրեն Փահլեւանյան ու Յանա Դանիելյան զույգի համար կրկնակի տոն է: Այդ օրը նրանք նշում են ոչ միայն սիրո տոնը, այլեւ իրենց միության տարեդարձը.
«Փետրվարի 14-ը իմ ու ամուսնուս համար նախ հոբելյանական ամսաթիվ է, հետո նոր միայն սիրո տոն: Այս տարի կլրանա 7 տարին, ինչ մենք միասին ենք, այնպես որ այդ օրը մենք համարում ենք մերը բոլոր առումներով»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց հաղորդավարուհի Յանա Դանիելյանը:
Նրա խոսքերով՝ իր ու ամուսնու միջեւ սիրո խոստովանություններ երբեք չեն եղել. «Ես ու ամուսինս չենք սիրում իրար բառերով պատմել մեր սիրո մասին, մենք միշտ մեր սերն ապացուցել ենք մեր գործով, իրար հանդեպ վերաբերմունքով, հոգատարությամբ: Մեր միջեւ անգամ հարաբերությունները սկսեցին զարգանալ ակամա, առանց սիրո խոստովանությունների: Մինչ այսօր էլ իրար հասկանում ենք մի հայացքով, մի ժեստով, մեր դեպքում խոսքերն իրոք երբեմն ավելորդ են»,- նկատեց նա:
Հիշելով ամուսնու ամենատպավորիչ անակնկալները՝ Յանան առանձնացրեց ամենասիրելին. «Սուրենը միշտ էլ սիրում է անակնկալներ մատուցել, բայց նրա մատուցած իմ ամենասիրելի նվերը ապրում է ինձ հետ. խոսքն, իհարկե, աղջկաս մասին չէ, քանի որ դա իմ՝ իրեն արված ամենատպավորիչ նվերն է, խոսքը մեր շունիկի՝ Չիկայի, մասին է: Երբ ամուսնանում էինք, շատ էի տխրել, քանի որ հայրական տանս ապրող շունիկիս՝ Միային, հայրս չտվեց ինձ՝ կես կատակ, կես լուրջ ասելով, որ մի տղայի երկու աղջիկ չի տա: Ես իմ տեսակով շատ եմ սիրում բնությունը, այդ թվում եւ կենդանիներին, նրանց հետ անասելի կապված եմ, իմ կյանքը չեմ պատկերացնում առանց ընտանի կենդանիների: Ինձ ուրախացնելու համար Սուրենը որոշել էր 2011թ-ի ապրիլի 7-ին նվիրել այն, ինչից ամենաշատը կուրախանայի. Երբ դեռ հղի էի, Սուրենը մի օր եկավ տուն մի տուփ ձեռքին, դե կարծեցի, որ սովորական նվեր է, բայց երբ բացեցի ու ափիս մեջ տեղավորվող նորածին շունիկին տեսա, սկսեցի ուրախությունից արտասվել: Մինչ այսօր ես Չիկային գրկում եմ ու քնում, նրան իմ պահապան հրեշտակն եմ համարում, շատ շնորհակալ եմ Սուրենին, որ ինձ նման նվեր է պարգեւել»,- պատմեց Յանան:
Սիրո պահպանման վերաբերյալ խոսելով՝ հաղորդավարուհին կիսվեց իրենց օրինակով. «Չնայած յոթ տարի է անցել, բայց մեր դեպքում այդ կրակոտ սերը կա մինչ այսօր: Մենք հայկական ավանդական ընտանիքների ձեւաչափերին չենք համապատասխանում, մեր միջեւ ի սկզբանե չեն եղել սկզբունքներ: Մենք մեր միության առաջին իսկ օրվանից իրար փորձել ենք հասկանալ ամեն առումով, իրար օգնել, զիջել, արդյունքում ստեղծել ենք այն ամուր ու երջանիկ ընտանիքը, որ հիմա ունենք: Զույգերի միջեւ ժամանակի ընթացքում շատ մեծ հարգաք է առաջանում միմյանց նկատմամբ, բայց մեր պարագայում դրանից երբեք սերը չի տուժել: Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր մտածում են, թե ժամանակի ընթացքում զույգերի միջեւ միայն հարգանքն է մնում, դա նրանց համար ամենամեծ արդարացումն է սիրո պակասի կամ վերացման վերաբերյալ».- նշեց Յանան:
Շարունակությունն` այստեղ