ԱՄՆ պետքարտուղարը սպառնացել է զորք մտցնել Սիրիա. ԶԼՄ-ներ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Orient TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ցամաքային զորքեր մտցնել Սիրիա, հայտնում է Interfax-ը:
Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ, եթե Սիրիայի կառավարական զորքերը, որոնք ենթարկվում են նախագահ Բաշար Ասադին, խախտեն կրակի դադարեցման ռեժիմը:
«Եթե Ասադը չկատարի իր պարտավորությունները, իսկ իրանցիներն ու ռուսները նրան չստիպեն դա անել, ինչպես որ խոստացել են, ապա համաշխարհային հանրության անդամները, անխոս, չեն նստի պարզապես ինչպես հիմարներ ու հետևեն, թե ինչ է կատարվում»,- ասել է Ջոն Քերին:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնական ելույթներում կտրականապես հերքել է ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ներխուժման հնարավորությունը Սիրիա: