Բաժիններ՝

Բաշար Ասադը խոստանում է վերանվաճել ողջ Սիրիան

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերն առանց տատանվելու կվերադարձնեն ապստամբների բոլոր գրավյալ տարածքները, սակայն տարածաշրջանային ուժերի միջամտության հետևանքով հակամարտության հարցի լուծումը շատ ժամանակ է պահանջում ու շատ թանկ կարժենա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ասադի կարծիքով՝ եթե փակվեն Թուրքիայից, Հորդանանից ու Իրաքից եկող ճանապարհները, որոնցով ապստամբները մատակարարումներ են ստանում, ապա «խնդիրը երկրում կարող է լուծվել մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում»:

Նա նաև ասել է, որ աջակցում է խաղաղ կարգավորման պլանին, սակայն հավելել է, թե «բանակցությունները չեն նշանակում, որ մենք կդադարեցնենք պայքարն ահաբեկիչների դեմ»:

Սիրիայի նախագահը հարցազրույց է տվել AFP-ին հինգշաբթի՝ կրակի դադարեցման մասին մյունխենյան համաձայնագրի կնքման նախօրեին:
Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, որը կնքվել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու ևս 15 երկրների դիվանագետների մասնակցությամբ, պետք է ուժի մեջ մտնի 1 շաբաթվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս