Բաժիններ՝

Վիճաբանության ժամանակ ծաղկամանով և շշով հարվածել են իրար

Փետրվարի 11-ին, ժամը 2.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի սալջարդ վերք, քերծվածքներ, հարբած վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1967 թ. ծնված Արթուր Ժ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փետրվարի 10-ին, ժամը 22-ի սահմաններում,1975 թ. ծնված Գևորգ Թ.-ի տանը, վիճաբանության ժամանակ, վերջինս ձեռքերով և ծաղկամանով հարվածել է Արթուր Ժ.-ի դեմքին և գլխին` պատճառելով վնասվածքներ:

Գևորգ Թ.-ն հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Արթուր Ժ.-ն ծաղկամանով և ապակյա շշով հարվածել է իր դեմքին և գլխին` պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս