Արարատի մարզում Ալիկ Սարգսյանի անվան փողոց կա. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արարատի մարզի Կանաչուտ գյուղում ցանկանում են արագաչափ դնել։ Ընդ որում, ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի… անվան փողոցում ու հենց Ալիկ Սարգսյանի տան մոտ։ Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքել են. «Էդ ո՞վ չգիտի, որ էտի Ալիկ Սերգեյիչի տունն ա, ու ոչ մեկն էլ էդ փողոցով Շումախերի նման չի քշում։ Ստեղ ի՞նչ կարիք կա արագաչափ դնելու։ Էս փողոցով հիմա էնքան էլ մարդ չի անցնում, ավելի շատ ոչխար ու խոշոր եղջերավոր անասուններ ենք տանում-բերում, քան՝ մեքենաներով անցնում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս