Մեկը՝ ձեռքերով և ոտքերով, մյուսը՝ խոհանոցային դանակով
Փետրվարի 11-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1992 թ. ծնված Կարեն Մ.-ն գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ Կարեն Մ.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1991 թ. ծնված Բագրատ Ա.-ն, ով փետրվարի 12-ին, ժամը 19-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Վերջինս նաև հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ Կարեն Մ.-ն էլ ձեռքերով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: