2 ամսում Ջիզրեում ոչնչացվել է PKK-ի 619 ահաբեկիչ. Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբ
Թուրքիայի Շիրնակ նահանգի Ջիզրե քաղաքում անցկացված երկամսյա օպերացիայի հետևանքով ոչնչացվել է «Քրդստանի աշխավորական» կուսակցության (PKK) 619 ահաբեկիչ, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությանը:
Հաղորդվում է, որ միայն երեկ սպանվել է 16 քուրդ զինյալ, իսկ 8 շենքերի «մաքրման» աշխատանքներից հետո հայտնաբերվել է 24 դի:
«Ներկայում Թուրքիայի Զինված ուժերը ամբողջությամբ վերականգնել են վերահսկողությունը շրջանում, առգրավվել է ահաբեկիչներին պատկանող զենք ու զինամթերք: Մաքրման աշխատանքները շրջանում դեռ շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այդ շրջանում օպերացիան սկսվել է դեռ 2 ամիս առաջ, իսկ դեկտեմբերի 14-ից պարետային ժամ էր սահմանվել, որը մինչ օրս պահպանվում է: