Ստամբուլի կենտրոնում հինգհարկանի շենք է փլուզվել
Ստամբուլում՝ Թաքսիմ հրապարակի մոտակայքում, այսօր 5-հարկանի շենք է փլուզվել, հայտնում է «Հուրիեթը»:
Հաղորդվում է, որ շենքը դատարկ է եղել փլուզման ժամանակ, սակայն ներսում խանութներ են տեղակայված եղել:
Շինությունը գտնվել է Զամբակ փողոցում, որը միանում է ամենամարդաշատ՝ Իստիկլալ փողոցին:
Հրշեջներն արդեն ժամանել են դեպքի վայր: