Ասադի բանակը ռազմավարական բարձունքներ է գրավել Հալեպի մերձակայքում
Սիրիայի կառավարական բանակն աշխարհազորայինների ջոկատների աջակցությամբ վերահսկողություն են սահմանել Հալեպ նահանգի մի շարք ռազմավարական կարևոր բարձունքների նկատմամբ, հայտնում է SANA գործակալությունը:
Դրա տվյալների համաձայն՝ խոսքը Դահրա-ալ-Կարաա, Դահրա ալ-Քանդիլա շրջաններում, ինչպես նաև ատ-Տամուր գյուղի մերձակայքում գտնվող բարձունքների մասին է, որը տեղակայված է ազ-Զահրա գյուղից հարավ-արևմուտք:
Նշվում է, որ զինվորականներին հաջողվել է ոչնչացնել այդ տարածքներում զինյալների ամրացրած օբյեկտները:
Կառավարական բանակի հետ բախումների հետևանքով զինյալների զգալի մասը ոչնչացվել է, մյուսները թողել են իրենց դիրքերն ու հեռացել:
Նահանջելիս ահաբեկիչները թողել են իրենց պատկանող պայթուցիկ սարքերը, որոնք ականազերծվել են ուժայինների կողմից: