Եվրամիությունը վերջնագիր է ներկայացրել Հունաստանին
Եվրամիությունը Հունաստանի իշխանություններին 3 ամիս է տվել այն բանի համար, որպեսզի կարգավորի սահմանային հսկողության համակարգը, հակառակ դեպքում Շենգենյան համաձայնագրի գոտու երկրները Հունաստանի հետ սահմանները մինչև 2 տարի ժամկետով կփակեն, տեղեկացնում է BBC-ն:
Եվրոպական հանձնաժողովի զեկույցի նախագծում, որի մասին հայտնի է դարձել 2 շաբաթ առաջ, ասվում էր, որ Հունաստանը «լրջորեն անտեսում է» իր պարտականությունները Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողության հարցում:
Այդ որոշումը կարող է հանգեցնել Շենգենյան գոտու համաձայնագրի գործողության հետագա կասեցմանը:
Ավելի քան 850 հազար ներգաղթյալ ու փախստական է ժամանել Հունաստան 2015թ.: