«Կարող եմ աշխատել՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, և այդ առումով կլինեմ լիարժեք անկաշկանդ». Արման Թաթոյան

«Մարդու իրավունքների պաշտպանը պետք է քաղաքական զսպվածություն և չեզոքություն ունենա»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման և քվեարկության ավարտից հետո ասաց հանձանաժողովի կողմից ընտրված թեկնածու, ՀՀ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:

Հարցին, թե որքա՞ն ժամանակ է նրան հարկավոր, որպեսզի ուսումնասիրի և պարզի՝ արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, Ա Թաթոյանը պատասխանեց, որ այդ հարցին ոչ ոք չի կարող պատասխանել՝ դա կախված է կոնկրետ դեպքից, հանգամանքներից:

168.am-ի հարցին՝ այդքան դեպքեր են եղել, որպես իրավապաշտպան՝ երբեք ձեզ չի՞ հետաքրքրել՝ ուսումնասիրել դեպքերն ու տեսնել՝ կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞՝ ոչ, ինչպես ուրիշ իրավապաշտպաններն են արել, Ա. Թաթոյանն այսպես պատասխանեց. «Երկրում տեղի ունեցող ցանկացած հարց հետաքրքրում է, բայց այսօր եթե իմ կարգավիճակը հաշվի առնելով գնահատական տամ, ապա կլինի օրենքի խախտում»:
Լրագրողներից մեկի այն հարցին էլ՝ հաշվի առնելով նախկին պաշտպանների

գործունեության ընթացքում իշխանությունների հետ լարված հարաբերությունները, լիարժեք տիրապետո՞ւմ եք, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, Ա. Թաթոյանն այսպես պատասխանեց. «Ես նշում եմ, որ, այո, կարող եմ աշխատել՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, և այդ առումով կլինեմ լիարժեք անկաշկանդ»:

Հարցին էլ, թե՝ ի՞նչ ճնշումներ պետք է լինեն, որպեսզի հրաժարական տաք, Ա. Թաթոյանն այսպես պատասխանեց. «Եթե իմ գործունեության արդյունքում ճնշումներ լինեն, ես այդ ճնշումների պատճառով հրաժարական չեմ տա»:

Տեսանյութեր

Լրահոս