«Ոստիկաններն ակնհայտ անօրինականություն են ցուցաբերել». փաստաբանը միջնորդում է Գևորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց Գևորգ Սաֆարյանի պաշտպանի միջնորդության քննարկումը: Փաստաբանը միջնորդել է Գևորգ Սաֆարյանի նկատմամբ գրավ կիրառել, սակայն քննիչը չի ներկայացել դատարան, իսկ դատավորը համարել է, որ քննիչի ներկայությունը պարտադիր է: Դատական նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 15-ը:
Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ գրավի գումարի չափը թողել են դատարանի հայեցողությանը:

«Ասեմ, որ այս հանցագործության համար 300-500 հազար դրամ տուգանք է նախատեսված: Բնականաբար, մեր կարծիքով՝ 500 հազար դրամն առավել քան բավարար է՝ գրավի չափ որոշելու համար»,- ասաց փաստաբանը:

safaryan.jpg55

Փաստաբանի խոսքով՝ Գևորգ Սաֆարյանը կալանավորվել է հունվարի 3-ին, որից հետո Գևորգ Սաֆարյանի հետ քննչական գործողություն չի կատարվել.

«Մենք ենք միջնորդություն ներկայացրել, որպեսզի առերեսումներ կատարվեն, մեր միջնորդություններին էլ պատասխան չի եղել»:

Փաստաբանն ասաց, որ ստացվում է՝ Գևորգ Սաֆարյանին ազատությունից զրկել են ոչ թե՝ նրա համար, որ քննչական գործողություններ կատարեն, և նա էլ չխոչընդոտի դրանց կատարմանը, այլ՝ որպեսզի նա չզբաղվի քաղաքական գործունեությամբ.

safaryan.jpg4

«Եթե այլ, ավելի հիմնավոր պատճառաբանություն լինի, կարող ենք լսել, քննարկել: Բայց իմ կարծիքով՝ այս պահին չկա: Եվ եթե գրավ չկիրառվի Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, սա ավելի ևս կհաստատի, ստացվի, որ Գևորգ Սաֆարյանը ոչ թե անազատության մեջ է նրա համար, որ կարող է ինչ-որ առումով խոչընդոտել քննությանը, այլ նրա համար, որպեսզի սահմանափակվի իր հասարակական-քաղաքական գործունեությունը, խոսքի, հավաքներ կազմակերպելու, մասնակցելու ազատությունը»:

Փաստաբանը պնդեց, որ ոստիկանների գործողություններն անօրինական են եղել, նրանք չեն գործել «Հավաքների ազատության մասին», «Ոստիկանության մասին» օրենքների շրջանակներում, ակնհայտ անօրինականություն են ցուցաբերել, սակայն որևէ ոստիկանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել.

safaryan.jpg2

«Ինչը ենթադրում է, որ պատշաճ, իրական նախաքննություն չի ընթանում: Ասեմ, որ Գևորգ Սաֆարյանից բացի, նաև հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել 5 այլ քաղաքացիներ, ովքեր վնասվածքներ էին ստացել: Հարուցվել է քրեական գործ, բայց մինչև այսօր մեղադրանք չի առաջադրվել որևէ ոստիկանի նկատմամբ, մինչդեռ տեագրությունները և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներն այ դեպքում ակնհայտ են»:
Նշենք, որ դատարանի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր պահանջում էին ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին:

safaryan

Տեսանյութեր

Լրահոս