Բաժիններ՝

Օլանդը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Սիրիայում ռմբակոծությունները

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Մոսկվային կասեցնել Սիրիայում ավիահարվածները: Այս մասին նա ասել է երկրի արտգործնախարարի փոփոխությունից հետո տված իր հարցազրույցում, հայտնում է Reuters-ը:

«Մենք խնդրում ենք, որ Ռուսաստանի գործողությունները դադարեցվեն, քանի որ հազարավոր մարդիկ են լքել իրենց տները ռմբակոծությունների պատճառով: Մեզ հարկավոր է վստահ լինել, որ Բաշար Ասադը կթողնի իր պաշտոնը»,- ասել է Օլանդը:

Նա նաև մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Ռուսաստանի օգնությամբ սեփական ժողովրդին սպանելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս