Բաժիններ՝

Անվտանգության հետ կապված իրավիճակը ՀԱՊԿ երկրներում ավելի կայուն է, քան Արևմտյան Եվրոպայում. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում իրավիճակը ներկայում ավելի կայուն է, քան Արևմտյան Եվրոպայի որոշ պետություններում: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Եթե ընդհանուր եզրակացություն անենք, ապա, իմ կարծիքով, իրավիճակը մեր պետություններում ավելի կայուն է ու կանխատեսելի, քան Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում»,- հայտարարել է նա: Բորդյուժան ընդգծել է, որ անցած տարի կազմակերպությունը կենտրոնացել է ՀԱՊԿ-ի անդամ երկրների կայունությունն ու անվտանգությունը ապահովելու վրա:

Վերջինս նաև բացառել է, որ ՀԱՊԿ-ի ուժերը կարող են մասնակցել Սիրիայում ինչ-որ ցամաքային օպերացիաների: «Խոսել այն մասին, որ մեր երկրների ղեկավարները որոշում կկայացնեն ցամաքային օպերացիա անցկացնել սահմաններից հեռու, լուրջ չէ»,- հայտարարել է Բորդյուժան՝ պատասխանելով ՀԱՊԿ-ի ցամաքային ուժերը Սիրիայում օգտագործելու մասին հարցին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «ՀԱՊԿ-ի ռազմական պոտենցյալը կարող է օգտագործվել միայն անդամ-երկրների տարածքում անդամ երկրների ղեկավարների որոշմամբ»:

2015թ. հոկտեմբերի սկզբին՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ սկսվել էր Սիրիայում ՌԴ Ռազմատիեզերական ուժերի օպերացիան, Բորդյուժան հայտարարել էր, թե դեռ կարիք չկա հակամարտությունում ներգրավել ՀԱՊԿ մյուս անդամ երկրներին:
«Ռուսաստանը որոշում է կայացրել օպերացիա անցկացնել որպես ինքնիշխան երկիր»,- ընդգծել էր նա:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հիմնադրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից Տաշքենդում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս