«ՀԱՊԿ-ն արձագանքել է ու կարձագանքի անդամ-երկրների անվտանգության դեմ ուղղված գործողություններին». Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն արձագանքել է, արձագանքում է և կարձագանքի ցանկացած գործողության, որն ազդում է անդամ-երկրների անվտանգության իրավիճակի վրա: Այս մասին այսօր Աստանա-Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` անդրադառնալով հայ լրագրողի հարցին, թե ինչն է խանգարում կազմակերպությանը հայտարարություն ներ անել` ի պատասխան Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի գործողությունների:

«Հայտարարություններ արվում են ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և այլ պաշտոնյաների մակարդակով Կովկասում իրավիճակի հետ կապված: Երբ հայկական լրատվական դաշտի առանձին ներկայացուցիչներ հայտարարում են, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքում, ինձ համար զարմանալի է: Մենք ամենամյա հայտարարություններում անդրադառնում ենք հարցին»,- ասաց Բորդյուժան:

Նա հավելեց, որ մեկ ամիս առաջ ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում, մեկնաբանություն տալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ, նշել է, որ հայ-ադրեջանական սահմանին ու շփման գծում լարվածության էսկալացիան անընդունելի է: «Այդ կապակցությամբ ես կարծում եմ, որ հայտարարությունները բավարար են, ու ոչինչ չի ազդում մեր կազմակերպության հեղինակության վրա»,-ավելացրեց պաշտոնյան:

Տեսանյութեր

Լրահոս