ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կայցելի Վրաստան
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուբրավկա Շիմոնովիչը փետրվարի 15-19-ը կայցելի Վրաստան: Նա կգնահատի Վրաստանի իշխանությունների՝ գենդերային հողի վրա բռնությունների դեպքերն արմատախիլ անելու ու կանանց իրավունքների ապահովման հարցում գործադրված ջանքերը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
5-օրյա այցի ընթացքում կանանց նկատմամբ բռնությունների հարցով հատուկ զեկուցողը հանդիպումներ կունենա Վրաստանի կառավարության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նա կայցելի ոչ միայն Թբիլիսի, այլև Կախեթի ու Շիդա-Քարթլիի շրջաններ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով փորձագետը կհանդիպի ընտանեկան բռնության զոհերի հետ, կայցելի ներքին տեղաշարժված անձանց ճամբարներ, կզրուցի գենդերային հողի վրա տուժած սեքսուալ փոքրամասնությունների զոհերի հետ:
«Կանանց նկատմամբ բռնությունը ողջ աշխարհում մարդու իրավունքների խախտման առավել տարածված խախտումներից է, այն առնչվում է կանանց բոլոր երկրներում»,- հայտարարել է հատուկ զեկուցողը այցի նախօրեին: