Բաժիններ՝

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 2017 թվականին կլքի իր պաշտոնը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է իր պաշտոնը 2017 թվականին լքելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է TASS-ը` վկայակոչելով Բորդյուժայի հայտարարությանը:

«Այո, նշանակում է: Հենց դա ես նկատի ունեի, երբ հայտարարեցի, որ 2017-ին սկսվում է ՀԱՊԿ բարձրագույն պաշտոնատար անձանց ռոտացիան»,- ընդգծել է Բորդյուժան:

Նշվում է, որ նրան կփոխարինի կազմակերպության անդամ երկրներից մեկի ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բորդյուժայի լիազորությունները ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում երկարաձգվել են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը: Այդ պաշտոնը Բորդյուժան զբաղեցնում է 2003 թվականից:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հիմնադրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից Տաշքենդում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս