Գևորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ կարձակե՞ն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննելու է Գևորգ Սաֆարյանի պաշտպանի միջնորդությունը: Փաստաբանը միջնորդել է Գևորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակել. դատական նիստը նշանակվել է 14:00-ին:

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդված: Քրեական գործը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Տեսանյութեր

Լրահոս