Բաժիններ՝

Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքը մարդասիրական օգնություն է ստացել Ռուսաստանից

Ինչպես հայտնում է TASS-ը, Սիրիայի Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչները նախօրեին մարդասիրական օգնություն են ստացել Ռուսաստանից ու Սիրիայից:

Հինգշաբթի առավոտյան ՌԴ ռազմաօդային ուժերին պատկանող երկու ռազմատրանսպորտային «Իլ-76» ինքնաթիռները ժամանել են Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազա՝ Սիրիայի քաղաքացիների համար բերելով շուրջ 50 տոննա մարդասիրական օգնություն:

Օգնությունը նախատեսված է Սիրիայի այն քաղաքների ու շրջանների բնակիչների համար, որոնք արգելափակված են ահաբեկչական կազմակերպությունների զինյալների կողմից: Բացի պարենից ու դեղամիջոցներից՝ ինքնաթիռներում եղել են նաև սնունդ, դպրոցական պիտույքներ, ինչպես նաև նվերներ երեխաների համար՝ քաղցրավենիքներ ու խաղալիքներ:

Ինչպես տեղեկացրել է Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խոդր աս-Սալեմը, ռուսական մարդասիրական օգնության մի մասն ուղարկվել է պաշարված Դեր Զոր քաղաք, իսկ մյուս մասը բաշխվել է սիրիական քաղաքների միջև:

Քեսաբ քաղաքը, որի բնակիչները հիմնականում հայեր են, 2 տարի առաջ գրոհի էր ենթարկվել «Ջեբհաթ ան-Նուսրա» ու «Ահրար աշ-Շամ» խմբավորումների ջոկատների կողմից, գրում է գործակալությունը:

Ներկայում Քեսաբում տեղակայված է սիրիական բանակի ստորաբաժանումը: Մինչ այդ, նշվում է, որ քաղաքը սկսել է ապրել բնականոն կյանքով՝ իրենց աշխատանքն սկսել են ռեստորանններն ու վերաբացվել են խանութները, վերականգնվել է ջրամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Այդ լեռնային վայրը համարվում էր երկրի հյուսիսի լավագույն հանգստավայրերից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս