Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին ճանաչել Հարավային Օսիայի ու Աբխազիայի պատկանելությունը Վրաստանին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում մինչ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը կոչ է արել Ռուսաստանին չեղյալ հայտարարել Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչումը՝ որպես անկախ պետություններ, հայտնում է «112 Ուկրաինան», որը հեռարձակում էր նիստը:

«Ես կոչ եմ անում Ռուսաստանին հետ կանչել Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչումը որպես անկախ պետություններ, որոնք Վրաստանի մասերն են»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է խախտել Վրաստանի սահմանների անձեռնմխելիությունը:

Նշվել է, որ Վրաստանը, անցկացնելով բարեփոխումներ, մոտեցրել է իր անդամակցությունը դաշինքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս