Ջեյմս Ապաթուրայը կայցելի Բաքու
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը փետրվարի 16-ին կայցելի Բաքու, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությանը:
Նախատեսվում է, որ Ապաթուրայը այցի ընթացքում կհանդիպի Ադրբեջանի պաշտոնատար անձնանց հետ:
Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի համագործակցությունը իրականացվում է «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: