Բաժիններ՝

ԵՄ-ն Շենգենյան համաձայնագրի դադարեցման դեպքում կանխատեսում է միլիարդավոր կորուստներ

Կապված Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի խորացման հետ՝ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է ԵՄ երկրներին հնարավոր միլիարդավոր կորուստների մասին, եթե դադարեցվի Շենգենյան համաձայնագիրը ու սահմանային վերահսկողություն սահմանվի, գրում է Deutsche Welle-ն:

Նախօրեին Բրյուսելում հրապարակված գնահատականների համաձայն՝ Շենգենյան համաձայնագրի փլուզումը կարող է դրա անդամներին արժենալ մինչև 18 մլրդ եվրո: Փաստաթղթում, որը ներկայացրել է Եվրահանձնաժողովը, մասնավորապես ասվում է, որ սահմանների վերահսկողության հավելյալ միջոցառումները ԵՄ երկրներին կարժենան 7,1 միլիարդ եվրո:

Ւնչպես ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, արդեն իսկ սահմանված սահմանափակումների համար հարկավոր է վճարել տարեկան 3 մլրդ եվրո:

Բացի այդ՝ Եվրահանձնաժողովը մատնանշել է այն անուղղակի վնասները, որոնք կապված են Շենգենյան գոտու կանոնների չեղյալ հայտարարման հետ: Առաջին հերթին, կտուժեն տրանսպորտային ու լոգիստիկական ոլորտները, աշխատաշուկան: Վիզային ռեժիմի վերադարձը զբոսաշրջային ոլորտին կհասցնի տարեկան 10-20 միլիարդ եվրոյի կորուստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս