Ալիևը փետրվարի վերջին պաշտոնական այց կկատարի Իրան
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի վերջին պաշտոնական այց կկատարի Իրան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակայինը։
Նրա խոսքով՝ Ալիևի այցը տեղի կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հրավերով:
«Պաշտոնական այցի ժամանակ կստորագրվեն տնտեսական ու էներգետիկ ոլորտներին վերաբերող փաստաթղթեր»,- հայտնել է իրանցի դեսպանը: