Պուտինը 10 գեներալի է ծառայությունից ազատել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր ուժային կառույցներում զինվորական ծառայությունից ազատել է 10 գեներալի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով համապատասխան հրամանագիրը:
Մասնավորապես, Պուտինն աշխատանքից ազատել է Քննչական կոմիտեի Չեչնիայի վարչության ղեկավար Սերգեյ Դևյատովին, Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զյազևին ու ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Կիրեևին: