Բաժիններ՝

Պուտինի նպատակը ԵՄ-ի փլուզումն է ու դրան շատ հեշտ է հասնել ԵՄ սիրիացի փախստականներ ուղարկելով. Սորոս

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանին 2017 թվականին դեֆոլտ է սպառնում: Դրա հետ միասին, Մոսկվային կհաջողվի խուսափել ճգնաժամից, եթե Եվրամիությունն ավելի վաղ փլուզվի, հավելել է միլիարդատերը: Այս մասին Սորոսը գրել է Project-syndicate.org-ում լույս տեսած իր սյունակում:

Սորոսը կարծում է, որ արտաքին պարտքի վճարումների ու բյուջեի դեֆիցիտի պատճառով ՌԴ բյուջեին դեֆոլտ է սպառնում հաջորդ տարի, իսկ «տնտեսական դժվարությունների հետևանքով առաջացած քաղաքական ցնցումները» երկրում կարող են և ավելի վաղ ծագել:
Սորոսի կարծիքով՝ Ռուսաստանը կարող է ստանալ «զգալի տնտեսական շահույթ Եվրոպայի փլուզումից ու միավորումների շահագործումից՝ կոմերցիոն հետաքրքրությունների հիման վրա և հակաեվրոպական կուսակցություններից:

Ինչ վերաբերում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, ապա, ըստ ֆինանսիստի, ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների ղեկավարները սխալ են գործում՝ կարծելով, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պոտենցյալ դաշնակից է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Նրա խոսքով՝ Պուտինի նպատակը Եվրամիության փլուզմանը նպաստելն է ու դրան շատ հեշտ է հասնել ԵՄ սիրիացի փախստականներ ուղարկելով: Նա գրում է, որ Սիրիայի 70 հազար խաղաղ բնակիչները փախչում են Թուրքիա, որտեղ կարող են նաև չմնալ:

«Պուտինը հանճարեղ մարտավոր է, սակայն ոչ ռազմավարական մտածող: Չկա ոչ մի հիմք ենթադրելու, որ նա Սիրիայի գործերին միջամտել է այն բանի համար, որ սրի փախստականների եվրոպական ճգնաժամը: Իսկապես, նրա միջամտությունը եղել է ռազմավարական սխալ, քանի որ նա հիմա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ներգրավվել է մի հակամարտության մեջ, որը շոշափում է երկու կողմերի շահերը»,- հավելել է նա:

Միաժամանակ, ըստ Սորոսի, հենց Պուտինը տեսավ ԵՄ-ի փլուզումն արագացնելու հնարավորությունը, այն բաց չթողեց ձեռքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս