ԱՄՆ-ի ու Ռուսաստանի փոխհամաձայնությունը Դոնբասի հարցով մոտ է. Stratfor
Արևմուտքն ու Ռուսաստանը մոտ են Ուկրաինայում հակամարտության հարցով փոխհամաձայնությանը: Այս մասին ասվում է Stratfor հետազոտական կենտրոնի զեկույցում:
«Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, հնարավոր է, շարժվում են դեպի Ուկրաինայում հակամարտության փոխըմբռնման: Վերջին շաբաթներին ամերիկացի ու ռուս պաշտոնյաների դիվանագիտական ակտիվությունը վերսկսվել է մեծ արագությանբ: Կան լուրեր Դոնբասի անջատողականների ենթակայության տակ գտնվող քաղաքական վերադասավորումների մասին: Ուկրաինական ու ռուսական ԶԼՄ-ներն անգամ հայտնել են այն մասին, որ ներկայում ընթանում է աշխատանք «գաղտնի գործարքի» վրա, որը կդառնա փոխզիջումային պայմանավորվածություն անտաջողականների քաղաքական ու ռազմական պահանջների և Մոսկվայի միջև մյուս կողմից, ինչպես նաև Կիևի ու նրա արևմտյան գործընկերների՝ մյուս»,- ասվում է զեկույցում:
Նշվում է, որ բանակցություններին կարող են «նոր կյանք» հաղորդել նավթի գների կտրուկ անկումը, ռուսական տնտեսության թուլացումն ու Սիրիայի կոնֆլիկտի մեջ Ռուսասանի ներգրավվածությունը:
«Ուկրաինայի հարցով մեծ գործարքը դեռևս հեռու է կնքվելուց, սակայն կարող են առաջանալ փոխզիջումներ այն հարցերում, որոնք ավելի վաղ համարվում էին քննարկման ոչ ենթակա»,- կարծում են Stratfor-ի վերլուծաբանները:
Ընդ որում՝ զեկույցում նշվում է, որ կան բազմաթիվ պատճառներ, որպեսզի կասկածանքով վերաբերվեն այդ լուրերին: Կիևը չպետք է Մոսկվայից ակնկալի զգալի զիջումներ:
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինան չունի նաև մեծ ցանկություն գնալ զիջումների, քանի որ անջատողականների ու ՌԴ-ի հետ փոխզիջումը կարող է երկրում հանգեցնել կոնֆլիկտի աջ խմբավորումների հետ: