Մոուրինիոն լավ տարբերակ է՝ կարճաժամկետ, Գիգզը` երկարաժամկետ աշխատանքի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ով պետք է դառնա թիմի գլխավոր մարզիչը:
«Մոուրինիոն լավ տարբերակ է կարճաժամկետ աշխատանքի համար: Նա սովոր է հասնելու հաջողության և իր բնույթով հաղթող է: Բայց երկարաժամկետ աշխատանքի համար ես կնախընտրեի Գիգզին, ով գերազանց հասկանում է ակումբի փիլիսոփայությունը:
Կարծում եմ, որ նա թիմում կհենվեր երիտասարդության վրա և կներգրավեր նրանց: Երիտասարդ տղաների համար կարևոր է իմանալ, որ իրենք շանս ունեն»,- նշել է Ֆերդինանդը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Ժոզե Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը