Ռուսաստանը փետրվարի 15-ից արգելում է սոյայի և եգիպտացորենի ներկրումն ԱՄՆ-ից
Ռուսաստանը փետրվարի 15-ից արգելում է սոյայի եւ եգիպտացորենի ներկրումն ԱՄՆ-ից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն: «Ներկրման սահմանափակումներ ենք մտցնում փետրվարի 15-ից»,- ասել է նա ՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին:
Ամերիկյան արտադրանքի ներկրման սահմանափակումների ժամկետն առայժմ հայտնի չէ: «Նրանք պետք է ստեղծեն համակարգ, որն իրապես երաշխավորեր այն արտադրանքի անվտանգությունը, որը գալիս է մեզ մոտ»,- պարզաբանել է Ալեքսեենկոն արգելքի վերացման պայմանները: