«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին է վերադարձրել ցեցով վարակված 22 տոննա հայկական տոմատը
Կրասնոդարի «Յասնո» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ «Ռոսսելխոզնադզորը» Կրասնոդարի երկրամասում արգելել է Հայաստանից 22 տոննա ցեցով վարակված տոմատի ներկրումը: Գերատեսչությունից հայտնել են, որ ողջ խմբաքանակը վարակված է եղել ցեցով:
«… 22 տոննա տոմատների զննության ժամանակ, որը բերվել է Հայաստանից, հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության համար կարանտինային օբյեկտ՝ տոմատի հարավամերիկյան ցեց», – ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ տոմատներում վնասատուի առկայության մասին փաստել են փորձագետները:
Հաղորդվում է, որ ցեցը առաջին անգամ է հայտնաբերվել խմբաքանակում: Արգելվել է բեռի մուտքը Ռուսաստան: