Հյուսիսային Կորեան մահապատժի է ենթարկել բանակի գլխավոր շտաբի պետին
Հարավկորեական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել այն մասին, որ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետ Լի Յոն Գիլը այս ամսվա սկզբին մահապատժի է ենթարկվել կոռպուպցիայի մեղադրանքով:
Մասնավորապես, KBS հեռուստաալիքն ու մի շարք այլ ԶԼՄ-ներ այդ մասին հայտնում են՝ հղում կատարելով «Հյուսիսային Կորեայում իրավիճակին քաջածանոթ աղբյուրներին»:
«Ռենհապ» գործակալության հաղորդմամբ՝ Լի Յոն Գիլը մահապատժի է ենթարկվել Փխենյանում փետրվարի 2-3-ն անցկացված կուսակցական խորհրդակցությունից հետո, որին մասնակցել է նաև երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը: