ՆԱՏՕ-ն կարող է հազարավոր զինվորներ տեղակայել Բալթյան երկրներում. The Telegraph
Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է հնարավորությունը հազարավոր զինվորներ տեղակայել Բալթյան ու Արևելյան Եվրոպայի երկրներում՝ կանխարգելելու ապակայունացնող «հիբրիդային» հարձակումները կամ Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ բեռնազավթումները, հայտնում է The Telegraph-ը:
Ինչպես նշում է պարբերականը, համապատասխան պլանները քննարկվելու են փետրվարի 10-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստի ժամանակ: Այդ պլանների համաձայն՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա ու Բուլղարիա կարող է ուղարկվել 500-1000-ական զինծառայող:
Ընդ որում՝ այդ կոնտինգենտի մեծ մասը կազմելու են ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի զինծառայողները: Զորամիավորումները կներառեն հատուկ նշանակության ջոկատներ՝ հագեցած «երկիր-օդ» հրթիռներով, գրոհիչ ինքնաթիռներով ու ուղղաթիռներով:
«Պարզ ասած՝ հարկավոր է այնպես անել, որ Ռուսաստանն իմանա, որ եթե ինչ-որ բան կձեռնարկի Բալթյան երկրներից որևէ մեկի, Լեհաստանի կամ Բուլղարիայի նկատմամբ, ապա շատ արագ կբախվի բրիտանական կամ ամերիկյան զորքերին»,- պարբերականը մեջբերում է ՆԱՏՕ-ի անանուն աղբյուրի խոսքերը: