Հռոմի պապը մտադիր է սեպտեմբերին այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
Քանի դեռ ողջ աշխարհը քննարկում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Մեքսիկա կատարելիք այցը, որտեղ պետք է տեղի ունենա նրա հանդիպումը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ, Հռոմի պապի ադմինիստրացիայի քաջատեղյակ աղբյուրները դարձյալ խոսում են այն մասին, թե Ֆրանցիսկոսը մտադիր է այցելել Հայաստան, հայտնում է Euronews-ը:
Այդ պլանը քննարկվում էր դեռ անցած տարի, երբ Հայաստանում նշվեց Ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցը: Նշվում է, որ թեև Հռոմի պապը Երևան չժամանեց, սակայն պատարագ մատուցեց Սուրբ Պետրոսի տաճարում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ:
Նախնական տեղեկություններով՝ Հռոմի պապի ուղևորությունը նախանշված է 2016թ. սեպտեմբերին ու նախատեսում է նաև Վրաստան ու Ադրբեջան այցելություններ:
Նշվում է, որ Հռոմի պապի այցը Հայաստան կարող է նորից փչացնել Սուրբ գահի ու Թուրքիայի հարաբերությունները, որի դեսպանը հետ էր կանչվել Անկարա Վատիկանում պատարագի մատուցումից հետո: