Բաժիններ՝

Փրկարարներն օգնել են անօգնական վիճակում գտնվող տարեց բնակչին

Փետրվարի 10-ին, ժամը 09.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 1/3 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչն ընկել է հատակին, չի կարողանում մոտենալ ու բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցում անօգնական վիճակում հայտնաբերել են 1925 թ. ծնված Վ. Գ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս