Բաժիններ՝

ՄԱԿ-ը պարզել է ԴԱԻՇ-ի եկամուտների գլխավոր աղբյուրը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը շարունակում է նավթի առևտուրը, ինչը կազմում է եկամուտների հիմնական ծավալը, որը ստանում է խմբավորումը, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների դեմ:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Ֆելթմանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ն ի վիճակի է արագ ու արդյունավետ կերպով մոբիլիզացնել հսկայական ռեսուրսներ:

Ստեղծվելով ու ամրապնդվելով Իրաքում ու Սիրիայում, օգտվելով այդ երկրներում շարունակվող անկայունությունից ու հակամարտություններից՝ ԴԱԻՇ-ը «եկամուտ է ստանում ֆինանսական ռեսուրսներից ու անդրազգային հանցավոր խմբավորումների հետ իր կապերից՝ ընդլայնելով իր գործողությունը այլ տարածաշրջաններում»,- հայտարարել է Ֆելթմանը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի հիմնական եկամուտը նավթի ու այլ բնական ռեսուրսների օգտագործումն է բռնազավթած տարածքներում, հարկահավաքությունը, առգրավումը, հնագիտական աշխատանքների թալանը, դրսից կատարվող նվիրատվությունները, պատանդների դիմաց ստացվող միջոցները:

Ինչպես նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում, 2015թ. նավթից ու նավթամթերքից ստացված ԴԱԻՇ-ի եկամուտների ծավալը կազմել է 400-500 միլիոն դոլար:

Ֆելթմանի խոսքով՝ ՄԱԿ-ի անդամ երկրներից ստացվել են տվյալներ, որոնք հայտնում են մատակարարումների ու վառելիքի առևտրի հնարավոր սխեմաների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս