Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել է «Շտուտգարտ»-ի դեմ խաղում

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն փետրվարի 9-ին մրցակցի հարկի տակ 1:3 հաշվով հաղթեց «Շտուտգարտ»-ին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցում էր խաղին «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում եւ խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեներին դարձել է գոլի հեղինակ:

Մինչ այդ, խաղի 5-րդ եւ 31-րդ րոպեներին գոլերի հեղինակ էին դարձել Մարկո Ռոյսը եւ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: «Շտուտգարտ»-ից միակ պատասխան գնդակը խփել է Ռուպպը՝ խաղի 21-րդ րոպեին:

Այսպիսով, Տոմաս Տուխելի սաները դուրս եկան կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաեւ «Վերդեր»-ը, որը կարողացել է հետագա պայքարից դուրս թողնել «Բայեր»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս