Տուսկը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում իրավիճակը վատացնելու մեջ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները «առանց այդ էլ շատ վատ իրավիճակը սարսափելի են դարձնում», հայտնում է Interfax-ը:
«Որպես ռուսական ռազմական արշավի անմիջական հետևանք, Ասադի սպանիչ ռեժիմը ամրապնդում է իր դիրքերը, չափավոր սիրիական ընդդիմությունը նահանջում է, իսկ հազարավոր փախստականներ փախչում են Թուրքիա ու Եվրոպա»,- ասել է նա Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Կրեմլում կոչ են արել ուշադիր լինել ու շատ պատասխանատու վերաբերվել Սիրիայի ու սիրիական կարգավորման շուրջ հայտարարություններին:
«Մենք, իհարկե, ևս մեկ անգամ կոչ ենք անում շատ ուշադիր ու շատ պատասխանատու օգտագործել ինչ-որ ձևակերպումներ առանց այդ էլ փխրուն իրավիճակի շուրջ, որը ներկայում կա Սիրիայում ու սիրիական կարգավորման շուրջ»,- այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: