Աֆրիկյանների տունն այն արժեքը չէր, որի համար մեր կուրծքը հիմա պիտի ծեծենք․ Մարտին Վարդազարյան. armlur.am
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/12656361_1123014274405289_485849204_o-600x338.jpg)
armlur.am-ը գրում է. Արամի 30-ը որպես ճարտարապետական արժեք պատիվ բերո՞ղ շենք է։ Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շենքի քանդմանը, նշեց Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը։
«Արամի 30-ը, եթե վերցնենք ճարտարապետական արժեքով, դա իսկապես մեզ համար պատիվ բերո՞ղ է, որ գան, նայեն, ասեն՝ այ էս ինչ լավն էր Երևանը, այդպիսի շե՞նք է», – ընդգծեց նա։ Վարդազարյանի խոսքով, կան այնպիսի շենքեր, որոնք ավելի են պահպանման արժանի և որոնց մասին պետք է խոսել։ «Աֆրիկյանների տունն էլ արժեքավոր էր, բայց որպես ճարտարապետական կառույց այն արժեքը չէր, որի համար մեր կուրծքը պետք է ծեծենք», – հավելեց նա։
https://www.youtube.com/watch?v=14RD_w2pjUk